Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ ցույց է տվել «Օրիոն» ԱԹՍ-ն

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ ցույց է տվել «Օրիոն» ԱԹՍ-ն
28.12.2020 | 15:53

ՌԴ ՊՆ-ն իր կայքում հրապարակել է 2021-ի օրացույց՝ ժամանակակից զենքի նմուշներով, որտեղ առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է «Օրիոն» անօդաչու սարքի լուսանկարը: Լուսանկարում պատկերված է անօդաչու, որը ստեղծվել է «Ինոխոդեց» մշակման աշխատանքների շրջանակներում:

Քաշը 21 կիլոգրամ է, հագեցած է արբանյակային կամ լազերային համակարգերով և նախատեսված է բարձր ճշգրտությամբ թույլ զրահամեքենաների և թշնամու անձնակազմի ոչնչացման համար: Օրացույցում ներառված են նաև «Օխոտնիկ» ծանր հարձակողական անօդաչու թռչող սարքի և հինգերորդ սերնդի «Սու -57» կործանիչի, «Բորեյ» կարգի սուզանավի, «Պրորյով Տ -90 Մ» տանկի, «Արմատա ԲՄՊ» -ի և այլ ժամանակակից սարքավորումների լուսանկարներ:

Դիտվել է՝ 4042

Մեկնաբանություններ